Լիբանանյան թերթերից մեկը գրում է Հալեպում գտնված փաստաթղթերի մասին, որոնցում նշվում է թուրք զինվորականների կողմից Հալեպի հայկական թաղամասերի վրա մի շարք հարձակումների մասին.. Հենց թուրք բաշիբոզուկներն են վառում հայկական տները, հայերին պատկանող խանութները, ֆաբրիկաները, ավիրել են 6 հայկական եկեղեցիները, առևանգում են հայերի ու փող պահանջում, Հալեպից դուրս են քշում, մինչև անգամ սպանում քրիստոնյաներին.. սրանով Թուրքիան ձգտում է հայերին դուրս մղել Հալեպից, ոչնչացնել հայկական երբեմնի ծաղկուն գաղութը..
Թուրքիան թե՛ մարդկային, թե՛ ռազմական մեծ կորուստներ է կրում Սիրիայում (սպանվել և գերի էին ընկել համ էլ երկու թուրք գեներալ) .. Բնականաբար Սիրիա տեռորիստներ ուղարկելուց առաջ, հենց ուղղակի հրաման են տալիս նրանց քրիստոնեաբնակ շրջանները ավերելու, ժողովրդին կոտորելու.. Վերջին շրջանում կառավարական զորքերը մեծ հաջողությունների են հասել, երկրի մի շարք շրջաններում սատկացրել են հարյուրավոր տեռորիստների, որոնց մեջ են նաև թե՛ թուրքեր ու թե՛ ազերիներ..
Իսկ Հալեպի որոշ շրջաններում վիճակը կայունացել է, 20.000-25.000 աշխարազորայիններ են միացել տեռորիստներ դեմ պայքարին..
Հույսով լինենք, որ թուրքերը չեն հասնի իրենց նպատակին, իսկ հալեպահայ գաղութը նորից ծաղկման փուլ կմտնի..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/baroyan1/posts/479034495467012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել