Թուրքիայում կասկածելի հանգամանքներում սկսել են մահանալ օտարերկրացի զբոսաշրջիկները, մասնավորապես Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:Մայիսի 13-ին առողջարանային Մարմարիս քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ՝ 47-ամյա Մարկ Ջեյվիս Ջեյմսի և նրա կնոջ , մարմինները: Ըստ թուրքական կողմի հաղորդագրության, մահը վրա է հասել դեղատնից, առանց դեղատոմսի ձեռք բերված բարձր դոզայի քնաբեր ընդունելուց հետո:
Իսկ Մուղլայում արդեն մեկ ուրիշ բրիտանացու մարմին հայտնաբերել են հյուրանոցից ոչ հեռու գտնվող մի անտառածածկ վայրում:Ըստ թուրքական կողմի բրիտանացին վիճվել է ընկերուհու հետ և դուրս եկել հյուրանոցից , որից հետո նրա մարմինը հայտնաբերել են վերոնշյալ վայրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/227234397656509
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



