Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը (Brexit) չի ազդի 2 երկրների միջև երկկողմ առևտրային համաձայնության կնքման հնարավորության վրա, եթե ինքը հաղթի նախագահական ընտրարշավում: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես պատրաստվում եմ բոլորին վերաբերվել արդարացիորեն, ինձ համար տարբերություն չկա՝ դուք ԵՄ կազմո՞ւմ եք, թե՞ ոչ»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ անգլիացիները հաստատ չեն լինի «հերթի վերջում», ինչի մասին անգլիացիներին ասել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել