Tert.am-ը գրում է.

Ամերիկյան ռազմական-տրանսպորտային, հետախուզական RC-135V ինքնաթիռը մոտեցել է ռուսական Կալինինգրադի մարզին. հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Baltic Watch-ի հղումով:

Նշվում է, որ ինքնաթիռը թռել է Բրիտանական Mildenhall ավիաբազայից և գտնվում է Բալթիկ ծովի հարավային մասում:

ԱՄՆ օդուժին պատկանող ինքնաթիռը «որսալու» համար Կալինիգրադի մարզի ավիաբազայից օդ է բարձրացել ռուսական Су-27 կործանիչը:

Սա ընթացիկ շաբաթվա ընթացքում նմանատիպ արդեն 5-րդ միջադեպն է: Վերջինը տեղի էր ունեցել մայիսի 13-ին: Այդ ժամանակ ևս հետախուզական ինքնաթիռը մոտեցել էր Կալինինգրադի սահմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել