Tert.am-ը գրում է.

Ուկրաինական «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե «Եվրատեսիլ» երգի հաջորդ մրցույթը պետք է անցկացնել Ղրիմում:

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, համանման հայտարարություն է արել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը:

Գերագույն ռադայի պատգամավոր, «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» ներկայացուցիչ Մուստաֆա Նայեմը ևս կարծում է, որ արդար կլինի հաջորդ տարի մրցույթն անցկացնելայս տարվա հաղթողի՝ Ջամալայի հայրենիքում՝ Ղրիմում:

Ուկրաինայի մասնակցի հաղթանակը ոգևորել է նաև նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, ով վստահություն է հայտնել, թե Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ:

Ի դեպ, Ուկրաինայում արդեն կոչեր են հնչում, որ ՆԱՏՕ-ն ապահովի «Եվրատեսիլի» հաջորդ տարվա մրցույթը Սևաստոպոլում անցկացնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել