Համաեվրոպական երգի մրցույթի պատմության ևս մեկ էջ դարձավ պատմություն։ «Եվրատեսիլ 2016»-ում հաղթեց Ուկրաինան։

Հայաստանի համար այս տարին հոբելյանական էր, «Եվրատեսիլում» մենք ներկայանում էինք տասներորդ անգամ։Հայաստանյան մասնակիցը՝ Իվետա Մուկուչյանը, փայլեց իր պրոֆեսիոնալ կատարմամբ, գրավեց միլիոնավոր հանդիսատեսների սրտեր։ Նա ավելի քան համարձակ էր թե՛ բեմում, թե՛ իր դիրքորոշման մեջ։ Արցախյան դրոշը վեր պարզած՝ Իվետան ևս մեկ անգամ աշխարհին ասաց․ «Արցախը Հայաստան է, և մենք խաղաղության երկիր ենք»։

Այս տարի Հայաստանը գրավեց յոթերորդ տեղը։ Մեր պատվիրակությունը պատվով կատարեց իր առաքելությունը ևԵրևան կվերադառնա կեսգիշերին՝ մայիսի 16-ին՝ ժամը 04:45-ին։ 

Ավարտվեց «Եվրատեսիլ 2016» մրցույթը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել