Կիրակի օրը Գաբալայում սկսվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գաբալայում` երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:
«Հեյդար Ալիևի անվան կոնգրես-կենտրոնում սկսվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի և Թինաթին Խիդաշելու հանդիպումը:Հանդիպումից հետո սպասվում է նախարարների մամլո-ասուլիս »,- հայտնում է գործակալությունը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



