Tert.am-ը գրում է.

Քարդաշյաններից հետո Հայաստանից  դուրս եկած լավագույն բանը. այսպես է Facebook-ում անդրադարձել BBC-ն «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակչում Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանի ելույթին: Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստառադիոկորպորացիան իր «BBC Eurovision» ֆեյսբուքյան էջում, հետևելով եզրափակիչին, արձագանքել է մասնակիցներից յուրաքանչյուրի ելույթին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ կիսաեզրափակիչ մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի կատարումից հետո BBC-ն կրկին իր հիացմունքն էր արտահայտել Իվետա մուկուչյանի ելույթի առնչությամբ՝ գրելով. «Օօօ~, Հայաստան» (Oooooo oooo ooooo oooo Armenia! #Eurovision):

Նշենք, որ Եվրատեսիլի քվեարկության արդյունքներով՝ Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրեց 7–րդ տեղը։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան։ Ուկրաինային հաջորդում են Ավստրալիան ու Ռուսաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել