ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն Իրաքյան Քուրդիստանում քրդական ռազմական միավորումների վրա հարձակման ժամանակ կիրառել է քիմիական զենք, տուժել է 14 մարդ, հայտնում է Rudaw գործակալությունը՝ հղում կատարելով զինվորականներին:
Գվեր-Մահմուր տեղամասի հրամանատար Սիրվան Բարզանի խոսքերով՝ զինյալները հարձակվել են շաբաթ երեկոյան, և թունավոր գազը բաց թողնելու համար օգտագործել են ծանր զենք:
«Պեշմերգի տուժած զինվորականների վիճակը կայուն է: Քրդերի կողմից անցկացված հակահարձակումից հետո ճակատամարտի տարածքում իրավիճակը կայունացել է»,- Բարզանիի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



