Tert.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարության ՀՀ զինված ուժերում ծառայող զինվորների համազգեստը որակյալ է, իսկ կիսաճտքավոր կոշիկների հարցում, այո, կան խնդիրներ:

Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով  «Հետք» պարբերականի  գլխավոր  խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ «պարոնայք գեներալները չե՞ն տեսնում սպաների և զինվորների հագի համազգեստը, չե՞ք տեսնում, թե մի անգամ լվանալուց հետո ինչպես է գունափոխվում, կոշիկները մեկ ամսից հետո քրքրվում, ծակվում են տարբեր մասերից»։

Արծրուն Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց.«  Համազգեստի մասով նման բան չի կարող լինել, կոշիկների մասով մենք էլ ենք  որոշակի խնդիրներ հայտնաբերել, այս պահին կա նաև  ամենահիմնական  թերությունների հրատապ լուծման  քայլ, արդեն  իսկ որոշակի պարագաների որակի բերման աշխատանքներ կատարվել են, իսկ եկող տարվանից կիսաճտքավոր կոշիկները հիմնովին փոխվելու են»:

Ի պատասխան հարցի, թե ինչ ընկերություն է մատակարարում բանակին կիսաճտքավոր կոշիկները, ՊՆ խոսնակը նշեց, որ չի կարող ասել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել