Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնութան և Լուգանսկի շրջանի միջև առկա սահմանային հատվածում սկսվել են պատի կառուցման ինժեներատեխնիկական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Պատի կառուցման մասին «112 Ուկրաինա» հեռուսատաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի Ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով ն ախարարի տեղակալ Գեորգի Տուկան: «Մոտ 30 րոպե առաջ ես խոսել եմ սահմանապահների հետ և ցանկանում եմ ասել, որ արդեն աշխատանքները սկսվել են: Արդեն ժամանել են համապատասխան մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբերը: Այժմ ընթանում է հողային պայմանների ուսումնասիրություն, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքների համար նախապատրաստական գործընթաց»,-ասել է Գեորգի Տուկան: Նա հայտարարել է, որ բոլոր օբյեկտները կարող են նախատեսված ժամկետում կառուցված լինել, եթե լինի անհրաժեշտ ֆինանսավորումը:



