Panorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգայն մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave»  երգի տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը: Այս մասին տեղեկանում ենք wiwibloggs.com կայքից: Օգտատերերի շրջանակում անցկացված քվեարկության արդյունքներով «LoveWave» երգի տեսահոլովակը հավաքել է 12.53%   կամ 1,548 ձայն: 

Երկրորդ տեղում է Իսպանիայի ( 8.96%), երրորդում Ռուսաստանի  ( 8.93% ) ներկայացուցիչների երգերի տեսահոլովակները:

Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 12 հազար 357 օգտատեր:

Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ են ունենում նաև բեք-վոկալներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը, Լիլիթ Նավասարդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել