Լավ, հիմա ես էլ ուզում եմ ձեզ պես լավ, բարի տղա լինել, ու ուզում եմ չմտածեմ, չտեսնելու տամ, որ դիվանագիտական գործթընացի կարեւոր, գուցե հանգուցային կետի նախօրեին, դրան զուգահեռ (Ալիեւ-Սերժ հանդիպում՝ ԱՄՆ եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ) Հայաստանի ներսում տեղեկատվական արշավ է սկսվել, որի ուղերձն այն է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, ու որի միակ արդյունքը մեր հասարակության հոգեբանական ընկճումն է: Բարի տղա լինեմ, ու համարեմ սա պատահական զուգադիպություն՝ պատահաբար մեկը սկսում է մետրերով կորուստներ չափել, պատահաբար մյուսը քֆուր է դնում, թե ով ասում է Հայաստանը հաղթել է, նա սերժի գործակալ է, պատահաբար, երրորդը.....: Հիմա եկեք միասին մտածենք: Երկու հղում եմ դնում: Մեկը Հանրային հեռուստատեսության կադրերից է (վայ աման, Հրանտը Հանրայինի հղում է դնում, վերջ հաստատ սերժի շպիոն ա, կասեն հորս թվի շպիոն Օնիկները): Այս նյութում հստակ խոսվում է ճակատի հյուսիսային եւ հարավային հատվածներում հայկական դիրքային կորուստների մասին, նույնիսկ սլաքներով, բանով պատկեր է տալիս, որ պարզ դառնա դիրքերի փոփոխությունը:
Մյուս տեսանյութը Սիվիլնեթինն է՝ մայիսի 8-ին հրապարակված, իմ էջում մի անգամ դրել եմ, կարծեմ: Էլի հստակ խոսվում է կորցրած դիրքերի մասին: Էս էլ դա՝
Սա ընդամենը երկու տեսանյութ է, որոնք էս պահին հիշեցի: Երկուսում էլ հստակ տեղեկությունը կա դիրքային կորուստների մասին: Առնվազն երկրորդը շատերդ տեսել ու լայքել եք: Հիմա հարց: Բա ինչո՞ւ դրանցից հետո նույն աղմուկը, վեճը, կռիվը չառաջացա՞վ: Որովհետեւ տեղեկատվությունն ինքն իրենով չի լինում: Ամեն բան կախված է դրա մատուցումից, մեկնաբանությունից եւ տալու նպատակից: Եթե նպատակդ զուտ դիրքային կորուստների մաիսն հաղորդելն է, ապա ոչ մի կռիվ չի առաջանում: Իսկ եթե նպատակդ հասարակությանը ներշնչելն է, որ ինքը պարտվել է, ապա նույն տեղեկատվության համապատասխան ձեւով մատուցման դեպքում առաջանում է տեղեկատվական պայթյուն: Սա ընդամենը մեկ փաստարկ, թե ինչու, որքան էլ ուզում եմ բարի ու լավ տղա լինել, առայժմ չի ստացվում հավատալ, որ այս ամենը ամենայն հավանականությամբ դրսի հետ կապ ունեցող կազմակերպված տեղեկատվական արշավ չէ, այլ հանուն հայրենիքի կամ տեղեկատվության ազատության ազնիվ դրսեւորում: