Նրանց համար, ով ալարում է երկար բաներ կարդալ: Նախորդ գրառումս կարճ: Չնայած նրան, որ ցայսօր ե՛ւ ֆեսյբուքում, ե՛ւ մամուլում՝ ընդհուպ հանրային հեռուստատեսությամբ եղել են հայկական կողմի դիրքային կորուստների մասին հստակ տեղեկություններ, այդ թվում սխեմատիկ պատկերներով, բայց դա բում չի առաջացրել, որովհետեւ բում առաջացնելու նպատակ չի դրվել: Իսկ բում առաջացնելու նպատակը ոչ թե դիրքերի մասին խոսելն է, այլ հասարակությանը ներշնչելն է, որ Հայաստանը պարտվել է, որի շահառուներն էլ, թերեւս դրսի այն ուժերն են, որոնք այժմ "վիզ են վերցրել" "բանակցացնել" կողմերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: