Իրավիճակը Թուրքիայում:Կարս նահանգի Կաղըզման (հյկ. Կաղզվան) քաղաքում հայտարարվել է պարետային ժամ մայիսի 14-18-ը: Կաղըզվանը գտնվում է Կարս քաղաքից 76 կմ հեռավորության վրա, իսկ ՀՀ-ի Երվանդաշատ բնակավայրից 60 կմ հեռավորության վրա:
Դերսիմ - Փյուլյումյուր - Էրզինջան (Երզնկա) ավտոմայրուղին փակ է քաղաքացիական տրանսպորտի համար, սրա մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը: Ճանապարհը գտնվում է քուրդ զինյալների հսկողության տակ: Զինյալները հրկիզել են պետական ավտոմեքենաներ՝ պետությանը պատճառելով զգալի նյութական վնասներ:
Ստամբուլի Գեզի թաղամասում արգելվել է մարդկային կուտակումները, մարդկային կուտակումներ լինելու դեպքում, առանց զգուշացման կկիրառվի ուժ:
Քրդական ,,Ռոնահի,, հեռուստաալիքը Թուրքիայի հեռահաղորդակցության և կապի հանձնաժողովի որոշմամբ զրկվել է իր հաղորդումները հեռարձակելու իրավունքից, ինչպես նաև արգելափակվել է էլեկտրոնային տարբերակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/226414514405164
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



