Համակարգիչներում վիրուսներ ընկնում են նաև համակարգչին կցված արտաքին հիշողության սարքերից ու ճկուն սկավառակներից: Վիրուսը հիմնականում միանում է autorun.exe ֆայլին, իսկ autorun.exe ֆայլն էլ արտաքին սարքի հետ միանանում է և բացվում է autorun.inf ֆայլի օգնությամբ: Այսինքն՝համակարգչին հենց միանում է արտաքին հիշողության սարք, առաջինը բացվում է autorun.inf ֆայլը, որի օգնությանբ բացվում է autorun.exe ֆայլը, որին էլ  կցված էր վիրուսը: Այս եղանակը հիմնականում օգտագործում են հակերները, որ վիրուսը առանց որևէ մեկի գիտությամբ բացվի և կատարի այն գործը, ինչի համար որ պատրաստվել է, իսկ եթե autorun.exe և autorun.inf ֆայլերը չեն լինում արտաքին հիշող սարքում, ապա վիրուսը ինքն է պատրաստում նշված ֆայլերը (գրեթե բոլոր ճկուն սկավառակներն էլ ունեն նշված ֆայլերը): Արդյունքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս պաշտպանվել տվյալ տեսակի և այլ վիրուսներից, որոնք առանց մեր բացելու բացվում են ինքնաբերաբար:
Տվյալ անհաճելի դեպքերից խուսափելու համար կա մի ծրագիր` USB Disk Security, որը նախքան autorun.exe և autorun.inf ֆայլերի գործելը ստուգում է արտաքին սարքը և եթե գտնի վիուսներ տեղյակ կպահի և դուք կջնջեք դրանք, իսկ եթե չգտնի ապա ուղակի կբացվի և ցանքում ոչինչ չի ցույց տա, այսինքն՝ արտաքին սարքում չկա վիրուսներ և կարելի է հանգիստ օգտագործել: Տվյալ դեպքերի գործողությունները բացատրված են ներքևի նկարներում: 
 Նկ.1
Նկ.2
USB Disk Security ծրագրիը կարող եք ներբեռնել այստեղից:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք գրել ինձ նշված հասցեներով`

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել