Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ. ներկայացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:


Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:


Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին և նրա բնակիչներին՝ կարևորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել և արարել հայրենի բնակավայրում:


Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել