Բոլորս էլ հասկանում ենք, որ ապրիլի 2-ից հետո Արցախյան հարցի հետ կապված իրավիճակը փոխվել է և նախկին պայմանավորվածությունները չեն գործում: Մենք տեսանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների խոստումները կապված անվտանգության երաշխիքների հետ առոչինչ են:
Պետք է նոր երաշխիքներ ստանալ նոր պետություններից: Պարզ է չէ°, որ Արցախյան հարցի միակ մանդատը գտնվում է Մինսկի խմբի ձեռքում, այս դեպքում մեզ մնում է ներգրավել չորրորդ կողմին: Չորրորդ պետության դերում կարող է հայտնվել Գերմանիան: Ժամանակին նրանք թույլ էին և այդ պատճառով չընդգրկվեցի Մինսկի խմբում, իսկ հիմա իրավիճակ է փոխվել, Գերմանիան Եվրոպայում ամենահզոր պետությունն է ով ցանկանում է իր ազդեցությունը տարածել բոլոր տարածաշրջաններում:
Նոր պետություն, նոր իրավիճակ, իսկ Գերմանիան պետք է ցույց տա, որ 23 տարի 3 պետություն վատ է աշխատել ու այս առումով Գերմանիայի տրված անվտանգության երաշխիքներն ավելի վստահելի կլինեն: Մենք կշահենք ժամանակ, իսկ ժամանակը մեր օգտին է գործում: