Վերջին հինգ տարիներին հանրությունը հանդիպեց բազմաթիվ ազգափրկիչների: Եթե մտովի մի փոքր հետ գնանք ու համեմատենք այսօրվա պատկերի հետ , ապա կփաստենք, որ դրանցիցի յուրաքանչյուրը ոչ ակտիվություն են ցուցաբերում նախկինի պես, ոչ էլ ասպարեզում են երևում, իսկ ոմանց անուներն անգամ վերհիշելը դարձել է բարդ գործ: Մի խոսքով, նախկին փրկիչներից գրեթե մարդ չունենք այսօր:
Ամենադաժան վախճանն ունեցավ Ժառանգություն կուսակցությունը: Չնայած նրան, որ 2012-ին Ժառանգությունը խորհրդարանում ներկայացված էր մի քանի հոգով, այսօր մնացել է միայն Զարուհի Փոստանջյանը: Բավականին ակտիվ կուսակցության մեջ շունչ չկա, իսկ նրա ղեկավարն էլ չգիտես թե որտեղ է: Հիմա նախկին ժառանգականներից յուրաքանչյուրը կամ զբաղվում է այլ գործունեությամբ կամ էլ ընդհանրապես դուրս է եկել «հրապարակից»: Այս «բազառից» միակ տուժողը դա նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն է:
Սկզբում Ժառանգությունը Մարտիրոսյանին по полному քցեց և նրան խորհրդարանական ընտրությունների ժամանակ չընդգրկեց իր ցուցակում: Դրանից հետո սկսվեցին Մարտիրոսյանի «աստեղային ժամերը»: Նախկին պատգամավորը ջանք ու եռանդ չէր խնայում վարկաբեկելու սեփական իմիջն ու անունը: Մարտիրոսյանը, որպես ժառանգության անհույս ու պասլատ եղած բեկոր սկսեց «վարի տալ» իր քաղաքական գիծը, բացի այդ մինչև այսօր էլ անձեռոցիկի նման փոխում է քաղաքական կողմնորոշումը:
Չնայած նրան, որ որպես մարդ նորմալ տղա է, սակայն քաղաքական դաշտում մոլորության մեջ է: Արդեն չկա, ոչ երբեմնի մոտիվացիան: Նրա խոսացածը, հարցազրույցները լսելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ստիպված, չուզելով, ինչոր մեկին ապացուցելու կամ իմ խաթր է մնացել քաղաքական դաշտում: Ծերանոցի հետևից դանդաղ ու մտամոլոր քայլելուց բացի այս կամ այն շարժման ժամանակ հանդես է գալիս մեկ երկու կծկտուր նախադասությամբ, կարծես «միսիա» է կատարում: