Lurer.com-ը գրում է.

Նյու Յորքում մահացել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց մարդ գրանցված 117-ամյա Սյուզաննա Մուշաթ Ջոնսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:

«Ջոնսը մահացել է մայիսի 12-ին Բրուքլինի ծերանոցներից մեկում։ Վերջին 10 օրերին նա հիվանդ էր»,- մեջբերում է AP-ը ծերաբանության ուսումնասիրության խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Յանգի խոսքը։

Ջոնսի հարազատները, որն ունեցել է 10 եղբայր և քույր, նշել են, որ նրա երկար կյանքն ուղեկցվել է ընտանիքի հանդեպ սիրով և ծանոթների նկատմամբ նվիրվածությամբ:

Աֆրոամերիկուհի Ջոնսը ծնվել էր 1899թ. Ալաբամայի նահանգում։ Նա 2015-ին 117-ամյա ճապոնացի Միսաո Օկավայի մահվանից հետո պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենատարեց մարդ։

Հիմա ռեկորդակիրը 116-ամյա իտալուհի Էմմա Մորանոն է, որը մի քանի ամիս փոքր է Ջոնսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել