Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի նախագծի` մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը Վենետիկի հանձնաժողովը մի շարք դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել, որոնք հիմնականում ընդունվել են»
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ մասնավորապես ընդունվել է կոալիցիաներ ձևավորելու ժամանակահատվածի վերաբերյալ ՎՀ դիտողությունը:
«Մենք ենթադրում էինք, որ մինչև արդյունքների վերջնական հրապարակումը անցնում է յոթ օր և դրանից հետո երեք օրը բավարար է, սակայն առաջարկություն կա փոքր-ինչ ավել ժամանակ տրամադրելու: Մեր կարծիքով սկզբունքորեն կարող ենք լրացուցիչ երեք օր տրամադրել և երեք օր էլ նախատեսում ենք երկարաձգել եթե երկրորդ փուլ կա դաշինքների ձևավորման համար», -հայտարարեց Հարությունյանը:
Մյուս առաջարկությունը վերաբերում է ընտրացուցակների հրապարակմանը, որը ընդդիմության հիմնական պահանջն էր:
«Փաստացի մասնակիցների ցուցակները պահպանվեն մի կողմից, մյուս կողմից ձևակերպումն հետևյալն է` ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ ողջամտորեն շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան արդյունավետորեն, բովանդակային ծանոթանան այդ ընտրացուցակներին», -ներկայացրեց Հարությունյանը և հիշեցրեց ԸՕ նախագծով իշխանությունների կատարծ փոփոխությունը, որի համաձայն տեխնիկական սարքի միջոցով քվեարկության ավարտից անմիջապես հետո տպվեն այն ընտրողների համարները, որոնք փաստացի մասնակցել են քվեարկության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



