Tert.am-ը գրում է.
Հեղինակավոր Fitch միջազգային վարկանշային գործակալության «Dollarisation in CIS/Georgian Banking Sectors» զեկույցում նշվում է, որ դոլարիզացիայի բարձր մակարդակ ունեցող ադրբեջանական բանկերը լուրջ վնասներ են կրել ազգային արժույթի արժեզրկման հետևանքով:
 
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը, զեկույցի հեղինակները նշում են, որ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով տուժել են նաև ԱՊՀ երկրների ու Վրաստանի բանկերը:
 
«Առավել զգալի տուժել են Ադրբեջանի ու Ուկրաինայի բանկերը, քանի որ դրանք նորմատիվ աջակցություն չեն ստացել: Մինչդեռ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Վրաստանի բանկերը մասամբ պաշտպանված են եղել պետական աջակցության միջոցառումներով»,-ասվում է զեկույցում:
 
Միևնույն ժամանակ, փաստաթղթի հեղինակները նշում են, որ տարածաշրջանում գրանցված տնտեսական անկման պատճառով Ադրբեջանի բանկային համակարգում խնդիրներ են առաջացել կապիտալիզացիայի ավելացման հետ կապված:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել