Elq.am-ը գրում է.
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մայիսի 13-ին կշարունակի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Նախորդ՝ մայիսի 6-ին կայացած նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավետիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները:
Փորձարարության համար« որն իրականացրել է ռուսական կողմը, պատրաստվել է Ավետիսյանների տան նմանությամբ մակետ-տնակ, որտեղ Պերմյակովը նեկայացրել ու մեկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը: Դատարանում հրապարակվեցին նաև փորձարարության լուսանկարները :
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ