«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն օրերս հայտարարեց, թե Հայաստանի չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ։ Այս օրերին շատերը գրեցին, թե ինչ հարստությունների է հասել Ռադիկ Մարտիրոսյանն իր մատնանշած քոսոտ երկրի հաշվին։
Մասնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի որդին քաղաքում իրեն ամենևին էլ վատ չի զգում։ Վերջինս Երևանի կենտրոնական փողոցներում ավելի շատ անշարժ գույք ու աշխատող բիզնես ունի, քան հասարակությանը քաջ հայտնի դեմքերի զավակները։
Մաշտոց-Կորյունի փողոցների հատման կնտում՝ Պոնչիկանոցի հարևանությամբ գործում է Պիլսներ Հաուս ռեստորան-գարեջրատունը։ Գարեջուրն այստեղ ներմուծվում է Չեխիայից, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ոեստորանը ենթարկվեց կապիտալ վերանորոգման, և այսօր այն համարվում է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ միշտ մարդաշատ է։ Ընդ որում՝ այստեղ սիրում են գարեջուր խմել իշխանական էլիտայի ներկայացուցիչները։

Բացի այս, պարոն Ռադիկի բիզնեսմեն որդուն է պատկանում Երևանի կենտրոնում տեղակայված Mont Blanc թանկարժեք կաշվե իրերի, աքսեսուարների ու ժամացույցների բրենդային խանաթ-սրահը։ Այստեղից գնումներ կարող են կատարել բացառապես հարուստները, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հարստացել է քոսոտ երկիրը թալանելու հաշվին։ Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որր երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի՝ «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շատ հարցերում արագ չկողմնորոշվեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել