«Բազմաթիվ կուսակցություններում շրջագայած Վահան Բաբայանը հիմա էլ պատրաստվում է իր կուսակցությունը ստեղծել: Ինչպես տեղեկացրին «ՉԻ» աղբյուրները, այս օրերին նա ամենուր հայտարարում է, թե կուսակցություն ստեղծելու «դաբրոն» ստացել է նախագահականից։ Ընդ որում, ասում են՝ Բաբայանը նախագահականում հանդիպումների ժամանակ իր ծառայություններն է առաջարկել իշխանություններին։
Մասնավորապես, նա պատրաստականություն է հայտնել նոր քաղաքական զարգացումներին բնդառաջ իր վրա վերցնել տարբեր քաղաքական ուժերի, հիմնականում՝ ընդդիմությանը քննադատելու, անգամ՝ նրանց դեմ տարատեսակ ակցիաներ, պիկետներ անելու գործառույթը, եթե ՀՀԿ-ականները չցանկանան դա անձամբ անել։ «Այն, ինչը ՀՀԿ-ականները նպատակահարմար չեն համարի ասել կամ անել, կանեմ»,– մեր տեղեկություններով, խոստացեք է նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել