Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը և Օրենսդիրների սենատը միաձայն բանաձևեր է ընդունել` ապրիլի 24-ը ճանաչելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր:

Այս մասին տեղեկացնում է The Armenian  Weekly-ն` ընդգծելով, որ այս կառույցները տասնամյակներ շարունակ պայքարել են ճշմարտության ու արդարության համար և վերահաստատել է, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ռոդ Այլենդի նահանգը ճանաչում է և կոչ է անելու նախագահին ճանաչել, որ Թուրքիան հանցագործություն է կատարել:


Ապրիլի 14-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Ղազարյանը և Աարոն Ռեգունբերգը բանաձևը ներկայացրել էին քննարկման, որն անցավ միաձայն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել