Panorama.am-ը գրում է.

Կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը բխում է ընթացիկ տարվա փետրվարի 12-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մայիսի 12-ին կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը:

«Վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել հենց Նախագահի վերը նշված ելույթի համատեքստում: Նախագահ Սարգսյանը փետրվարի 12-ին  հստակ նշեց այն առաջնահերթությունները, որով պետք է առաջնորդվի պետական համակարգը, պետական պաշտոնյանները»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները պետք է պայքարեն կոռուպցիայի և բոլոր այն արատների դեմ, որոնք կխոչընդոտեն Հայաստանի զարգացմանը՝ թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների պաշտպանության առումով: «Այս իմաստով վարչապետի հայտարարությունը հենց Նախագահի հայտարարության համատեքստում է»,- նշեց նա:

Անդրադառնալով լրագրողի այն  դիտարկմանը, թե այդ հայտարարություններից հետո արդյունքներ չեն երևում՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե միշտ չէ, որ այդ արդյունքները միանգամից երևում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել