Ժիրայր Սեֆիլյանն այսօր հայտարարել է, որ Թալիշում հայկական կողմի կորցրած տարածքներն ընդհանուր մակերեսով շատ ավելին են, քան ներկայացվել է պաշտոնապես:
«Կուզեի, որ մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին և ուղղեին մեզ, եթե սխալ ենք.7, 6, թե 5 է, իրականությունը սա է: Մեր ինֆորմացիան առաջին գծում գտնվող մարտական ընկերներից է»,- նշել է Սեֆիլյանը:
Հարց է տալիս Ձեզ պարոն Սեֆիլյան, եթե ճգրիտ տեղեկություններ չունեք ու ակնկալում եք պաշտոնական հերքում, ապա ինչո՞ւ եք նման պատասխանատու հայտարարություններ անում, դա է Ձեր առաքելությունը:
Պարոն Սեֆիլյան, ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ, թե որքան նուրբ հարց է պատերազմական ժամանակ նման տեղեկատվության հետ աշխատելը, Դուք պատերազմ անցած մարդ եք, հարուստ փորձով ու անցած ճանապարհով, ինչո՞ւ եք ձեզ այդպես պահում:
Չեմ ուզում շաբլոն դարձած արտահայտություններ հնչեցնել՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» մասին, բայց Ձեր քայլը ազնիվ չեմ համարում, որովհետև չստուգված տեղեկությունների տարածումը, այն էլ այդ բովոնդակության սազական չէ մի մարդու, ում ժողովուրդը հերոս է համարում: