Եթե բանակում խնդիրներ կան, պարզվում ա բարձրաձայնելը շան տղություն ա. Բայց թե ում պատճառով են այդքան շատ խնդիրներ առաջացել , բարձրաձայնելը էլի շան տղություն ա. Եթե լափել, գողացել , թալանել են ու սեփական դղյակներ կառուցել , նշել անուններ, նույնպես շան տղություն ա. Եթե հեռադիտակ , անձրևանոց , սպալնի մեշոկ , մատռաս , սպիտակեղեն , սիգարետ , քաղցրավենիք հավաքել հանգանակելը գովելի յա , բայց կառավարությանը չի կարելի հարցնել, թե ինչու չի բավականացնում որ հանրությունն ա ընկած հանգանակում. Փաստորեն գողանալը , վատ աշխատելը , գումարի դեֆիցիտ ստեղծելը շան տղություն չի , այ դրա մասին բարձրաձայն խոսելը շան տղություն ա.
Դիրքերի կորուստի մասին խոսելը նույնպես շատ տղություն ա , բայց դրա մասին լռելը կարծես թե խրախուսելի է.
Զինվորի համար տարրական պայմաններ չստեղծելը շան տղություն չի , բայց թշնամու պայմանների հետ համեմատելը գրեթե դավաճանություն է. Սպառազինության կամ տեխնիկական միջոցների սակավության մասին խոսելը , վայ թուրքը կլսի կուրախանա , բայց մատը մատին չտալը դավաճանություն չի հա փաստորեն.
Ինքներս մեզ խաբելով ուր պիտի հասնենք ախր.
Ժամանակն ա խնդիրներին լուծումներ փնտրել . Ժամանակն ա գողացածը ետ բերել բանակը արդիականացնել. Ժամնակն ա դիրքեր տանող ճանհապարհները նորոգել և տեխնիկա-տրանսպորտային միջոցներ ձեռք բերել. Նորագույն զենքեր գնել.
Տուն տունիկը թարգենք, գործ անենք. Թե չէ հետո էլի պտի ասենք վայ սենց , վայ նենց.
Հերիք ա ամբողջ բեռը թողնենք 18 տարեկան զինվորի ուսերին. Հերիքա հույսներս դնենք միայն Աստծու վրա. Գալուստ սահակյանին ուղարկենք արտասահման բուժման , իսկ ծանր վիրավոր զինվորի դեպքում ասենք կարիք չկա.
Հերիքա լռենք ու ինքներս մեզ խաբենք թե մեղավորներ չկան , տարածաշրջաննա մեր վատ դիրքում ուղղակի.
Հհկն ու օլիգաիխյան պետքա պատասխան տան մեր այս չքավոր վիճակի համար.
Բավական ա մարտական ոգու վրա հենվելով լղոզել , քողարկել մեր բացերը . Երևանում, կաբինետներում , առոք փառոք սեփական գրպանի մասին մտածողները պետքա պատասխան տան, ինչից ա որ դուք 22 տարի շարունակ հարստացել էք. Ոնց պատահեց որ նոր գլխի ընկաք , որ փողը ճիշտ չէք ծախսել.
Չէ որ ձեր երեխեքը ապոհով տեղում են.
Հիմա որն ա ավելի մեծ դավաճանություն պարոնայք հղփածած վերնախավ .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.dali.3/posts/1114275478642751
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



