Ladynews.am-ը գրում է.

Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը պատրաստվում է ձեզ թողնել:

Ձեր հարաբերություններում որևէ բան է փոխվե՞լ, և ձեզ թվում է, որ ձեր առջև անծանո՞թ է: Բացառված չէ, որ սիրած տղամարդը ձեր կյանքից հեռանում է, առանց որևէ նախազգուշացման, ուղղակի նրա համար, որ չի կարողանում ասել, որ որևէ բան այն չէ:

Եթե դուք ցանկանում եք ժամանակ շահել և փորձել ուղղել իրավիճակը` ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին:

1. Նա գնալով ավելի հազվադեպ է զանգում և գրում

Եթե առաջ օրը գոնե մեկ անգամ դուք տեսնում էիք նրա հեռախոսահամարը ձեր հեռախոսին, ապա այժմ կարճ հաղորդագրություններն ուղղակի մոռացված են: Նա նույնիսկ չի պատասխանում ձեր զանգերին: Ամեն ինչ պարզ է` ձեզ պետք` դուք եք զանգում, իսկ մտերմիկ զրույցները հասցվել են նվազագույնի:

2. Նա դադարել է նուրբ լինել

Նուրբ և հուզիչ խոսքերը մոռացվել են: Նա այլևս նուրբ և հոգատար սիրելին չէ, ում դուք հանդիպել եք: Քնքշանքները և համբույրները գնալով ավելի հազվադեպ բնույթ են կրում:

3. Դուք կարծեք ոչինչ չունեք խոսալու

Բոլոր խոսակցությունները թվում են դատարկ: Եթե նա է սկսում խոսակցությունը, ապա միայն չեզոք թեմաների շուրջ, որոնք կապ չունեն զգացմունքների հետ: Նա փորձում է խուսափել ձեր ընդհանուր ապագայի մասին խոսակցություններից` փոխում է թեման կամ ձևանում է, որ ոչինչ չի լսել:

4. Նա անտարբեր է թվում

Նա անտարբեր է դարձել ձեր խնդրանքներին և որքան էլ դուք կրկնեք, միևնույն է լսում եք` «ուրիշ անգամ», «դեռ կհացնենք»:

5. Նա դյուրագրգիռ է դարձել, եթե ոչ` անտանելի

Կպնում է մանրուքներից, դատարկ տեղը պատմություն է սարքում: Միգուցե նա ուղղակի քաջություն չունի՞ ուղիղ ասելու, որ չի ցանկանում ձեր հետ շարունակել հարաբերությունները և անգիտակցորեն հույս ունի հասցնել ձեզ այնպիսի վիճակի, որ դուք ինքներդ ցանկանաք հեռանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել