Մխիթարյանի ապագան Barometer.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի "Բորուսիա"-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան պարզ կլինի առաջիկա 10 օրում: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, հաղորդում է Bild-ը:

"Դեռ ոչինչ որոշված չէ: Սակայն Մխիթարյանի ապագան "Բորուսիա"-ում պարզ կլինի առաջիկա 10 օրվա ընթացքում":

Նշենք, որ "Բորուսիա"-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շատ է ցանկանում երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ: Ռայոլան իր հերթին փորձում է հնարավոր նոր պայմանագրում ներառել խաղացողի տրանսֆերային հատուցման գումարի մասին կետը, ինչը թույլ կտա Մխիթարյանին հեռանալ "Բորուսիա"-ից եթե լինի ակումբ, որը պատրաստ կլինի նրա համար այդպիսի գումար վճարել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ընթացիկ պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ ավարտվում է 2017թ.-ի հունիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել