Briefing by Russian foreign ministrys spokesperson Maria ZakharovaAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը նախատեսված է Վիեննայում` հաջորդ շաբաթ, դրան կարող են միանալ ՌԴ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է, ընդգծում եմ, նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Դրան ենթադրվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությունը: Հիմնական նպատակը` խորհրդակցությունները, որոնք մշակվում են, որոնք հնարավոր են, կայանում է նրանում, որ փորձ արվի ուժեղացնել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցների մասին», — ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել