angela-merkel-36504049ac41dad3e49f888451453db7_view_article_newAraratnews.am-ը գրում է.

Գերմանացի ընտրողները հոգնել են Անգելա Մերկելից 11 տարվա ընթացքում և չեն ցանկանում, որ 2017 թ.-ին նա կրկին գլխավորի կառավարությունը, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով INSA ընկերության անցկացրած հարցման արդյունքներին:

Հարցված գերմանացիների մոտ երկու երրորդը կամ 64%-ը, դեմ է, որ դաշնային կանցլերը և նրա «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը կառավարությունը գլխավորեն հաջորդ տարի կայանալիք ընտրությունների արդյունքներով:

Bild-ի համար INSA-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ Գերմանիայի իշխող կոալիցիան դեռ երբեք այսքան ցածր ժողովրդականություն չի ունեցել: Եթե դաշնային ընտրությունները անցկացվեին այսօր, ապա իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միության» և «Քրիստոնեա-սոցիալական միության» կոալիցիայի օգտին կքվեարկեր հարցվածների սոսկ 30,5 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել