Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահի դեմ հետաքննություն է սկսվելYerkir.am-ը գրում է.

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության  (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի դեմ: Պատճառը նախագահական համակարգի մասին նրա արած հայտարարությունն է. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ Sondakika լրատվական կայքի` Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB)  գլխավոր խորհրդի նիստի ժամանակ թուրք կուսակցապետն ասել էր, որ առանց արյուն թափելու Թուրքիան չի կարող անցնել նախագահական  համակարգին:

«Մի մարդ կխոսի, ու Թուրքիան կլռի: Մի մարդ  կխոսի, և դրան համապատասխան դատավճիռը կլինի: Մի մարդ կխոսի, և ըստ դրա` կկազմվեն պատգամավորների ցուցակները: Մի մարդ կխոսի, և նրա ուզած մարդն իսկույն բանտում կհայտնվի: Այս երկրում այդպիսի նախագահական համակարգի անցումը դուք չեք կարողանա իրականացնել առանց արյուն թափելու»,- ասել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել