Artsakhpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ մայիսի 12-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և առաջիկա այլ անելիքների հստակեցման հետ կապված հարցեր:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժի փոխանցմամբ՝ դիմելով հանրապետության գյուղոլորտի պատասխանատուներին՝ վարչապետԱրայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Ապրիլյան դեպքերով պայմանավորվածբացթողումները հնարավորին չափ լրացնելու  նպատակով՝ անհրաժեշտ է առաջիկայում օպերատիվհամալիր աշխատանք իրականացնել՝ գարնանացանի և  բանջարաբոստանային կուլտուրաներիմշակությունն ավարտին հասցնելու, հունիսին մեկնարկելիք հացահատիկային մշակաբույսերիբերքահավաքը հնարավորինս անկորուստ իրականացնելու, ինչպես նաև  բերքը պատշաճ ձևովմթերելու ուղղություններով»:

Վարչապետ Ա. Հարությունյանը հորդորել է լուրջ ուշադրություն դարձնել նաևծխախոտագործությանը և պտղատու այգիների ընդլայնմանը: «Այս տարի  նախատեսում ենք տարբեր տեսակի գյուղատնտեսական ապրանքների  անսահմանափակ քանակի մթերումիրականացնել՝ վերամշակման նպատակով: Այդ ձևով կաջակցենք մեր բնակիչներին՝ իրենց սոցիալական դրությունը փոքր-ինչ բարելավելու գործում, ինչպես նաև կլուծենք պարենայինանվտանգության հետ կապված որոշ հարցեր»:

ԱՀ գյուղնախարար Արամ Մխոյանը, հակիրճ տեղեկատվություն ներկայացնելով կատարվածաշխատանքների վերաբերյալ, նշել է, որ նախատեսված գարնանային ցանքսը հայտնիպատճառներով ավարտին չի հասցվել, սակայն աշխատանքները դեռևս ընթացքում են: Նրա խոսքով՝շարունակվում է նաև սերմերի և թունաքիմիկատների տրամադրման գործընթացը: Գյուղնախարարըտեղեկացրել է, որ առաջիկայում կոմբայնների շարքը համալրվելու է ևս 6-ով:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Աշոտ Բախշիյանիտեղեկացմամբ՝ մեքենատրակտորային կայանները պատրաստ են    բերքահավաքին, իսկնախատեսված պահեստների մաքրման աշխատանքներն ավարտված են՝ ցորենի և գարու բերքըմթերելու նպատակով:

Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն ԱրթուրՀարությունյանը նշել է, որ ավարտին են հասցվում նաև հակահրդեհային կանխարգելիչմիջոցառումների աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը գյուղոլորտի բոլորպատասխանատուներին հորդորել է բերքահավաքի աշխատանքներն իրականացնելիսհամագործակցել միմյանց հետ՝ հնարավորինս անկորուստ արդյունքներ գրանցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել