3915f637ce810b72d6576b07f2759fcaAraratnews.am-ը գրում է.

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը մեղմելու և փոխզիջում գտնելու համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելու ցանկացած քայլ, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջիկայում հանդիպել Վիեննայում:

«Ես այդ տեղեկության շուրջ կոնկրետ ոչինչ ասել հիմա չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում ենք ցանկացած քայլ, որն ուղղված է հակամարտության գոտում լարվածության թուլացմանը և քաղաքական կարգավորման տարբերակներ փնտրելու շուրջ երկխոսությանը վերադառնալուն»,- նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեղյակ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահի հանդիպման կազմակերպման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել