Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, ըստ որի, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլարի վարկ:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 14,5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի մարման եղանակ` հավասար կիսամյակային վճարումներ` կապակցված վարկի ողջ գումարի հետ,տոկոսադրույքը՝ լողացող՝ 6-ամսյա Libor + լողացող սպրեդ, պարտավորության վճար` 0,25 տոկոս, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ: