Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում, սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Շարքային ու ոչ շարքային դաշնակներին, որ խոսացնում ես, միանգամից սկսվում է իրենց 130-ամյա պատմության, մեծամեծ վաստակների (եղած ու չեղած), գաղափարականության ու այլ բաների գովքը, բայց ինչպես նշել եմ բազմիցս, ՀՅԴ-ի հռետորիկան մնում է միակ հռետորիկա, իսկ գործնականում ՀՅԴ-ն վեր է ածվել շեսծյոռկայի, ընդ որում՝ վաղուց։
Ասածիս խոսուն ապացույցն էլ թող լինի այն, որ ՀՅԴ անդամ, նախկին նախարար և Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների և շարքային գյուղացիների հետ և ակտիվորեն քարոզել են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին...
Մի տարբերակով, սա կուսակցական կուրսն է՝ քողարկված քարոզչություն իրականացնել Սերժի օգտին և սա այն դեպքում, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ ոչ մեկին չի սատարելու։
Մյուս տարբերակը էլի լավ չէ ՀՅԴ-ի համար. կուսակցության անդամները, թքած ունենալով կուսակցության որոշման վրա, զբաղված են ինքնագործունեությամբ, որը հակասում է կուսակցության հայտարարած դիրքորոշմանը։
Չնայած ինչո՞ւ եմ զարմանում, քաղաքական դիակներին երկրորդ շունչ կարող է տալ միայն հաճախորդացումը։
Կից նյութն`այստեղ