«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ «Քեթրինի   Միհրանը»,   որ   օֆշորային   սկանդալից   հետո ստիպված էր հրաժարական ներկայացնել, զբաղված է իր առանձնատան տարածքն ընդլայնելով,    ընդ    որում՝ այդ ամենն անում է թաղամասի      բնակիչների       հաշվին։ Երեկ     այդ    մասին ահազագնել են Արաբկիր 29 փողոցի բնակիչները։ «ՉԻ» թղթակցի հետ զրույցում        նրանք տեղեկացրել են, որ Միհրան Պողոսյանն իր առանձնատան տարածքն ընդլայնել է դեռ մի քանի տարի առաջ։ Բայց փաստորեն դա նրան չի բավարարել, և հիմա նա առանձնատան պարիսպն «առաջ է բերում» ևս 8 մետրով։ Իսկ արդյունքում փակվում է փողոցը։


Փաստորեն, օֆշորային սկանդալից, պաշտոնանկությունից և ՀՔԾ-ում իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Մ.Պողոսյանը շարունակում է իրեն արտոնյալ զգալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել