Shamshyan.com–ը գրում է.
Երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Մ. Խորենացու փողոցում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի մոտ, Mitsubishi մակնիշի 34 CQ 560 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս չպարզված հագամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորուհուն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի » բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արման Աբրահամյանի գլխվորությամբ, ովքեր օգտագործելով հատուկ տեխնիկա` նոր միայն կարողացել են վիրավորներին դուրս բերել մեքենայից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ:
Օպերատիվ է գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Mitsubishi colt plus» մակնիշի 34 CQ 560 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը եւ ուղեւոր՝ 1995 թ. ծնված Մ. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի




