Ապրիլյան պատերազմը առավել տեսանելի էր ռազմական առումով, ռազմի դաշտում Հայաստանը հաղթեց, ծնվեցին նոր հերոսներ և իհայտ եկան ռազմարվեստի նոր տաղանդներ: Պատերազմը մղվում էր և մղվում է նաև դիվանագիտական ասպարեզում, այն գրեթե անտեսանելի է, ավելի քիչ քննարկվող, սակայն վստահաբար ոչ պակաս ճակատագրական:
Արտաքին հարաբերությունների մեջ էլ ոչ պակաս հերոսներ կան և ոչ պակաս տաղանդավոր մարդիկ, որոնց աշխատանքի շնորհիվ այս պահին, Հայաստանը շախ է հայտարարել Ադրբեջանին: Հետևյալ հիմնական պատճառներով.
1. Ադրբեջանական ձախողված ագրեսիան դարձավ վերջնական ապացույց, որ ադրբեջանական պետության շրջանակներում որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել ԼՂ-ն, թեկուզ նախկինում իրենց կողմից առաջարկված բարձր ավտոնոմիայով: Քաղաքացիական բնակչության հանդեպ նրանց իրականացրած վայրագությունները ցույց տվեցին վերջին տասնամյակների ատելության քարոզի պտուղները և հայերի ու ադրբեջանցիների համակեցության անհնարինությունը:
2. Նախկինում Հայաստանին թե ռուսները, թե մյուս շահագրգիռ կողմերը հասկացրել են, որ Ադրրբեջանը ռազմական մեծ ներուժ ունի. այդ հանգամանքը մշտապես օգտագործվել է Հայաստանին ճնշելու նպատակով: Նրանց խայտառակ պարտությունը մեկընդմիշտ բոլորին հավաստիացրեց, որ նույնիսկ նման սպառազինության պայմաններում մեր հակառակորդը իվիճակի չէ լուծելու ռազմական մինիմալ խնդիրներ:
3. Նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող 7 շրջանները ստացան լեգիտիմություն: Ադրբեջանական գրոհի և մեր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը հիմնականում եղել է այն ուղղություններով, որոնք ունեն առավել փոքր անվտանգության բաժանիչ տարածք: Հետևաբար, այդ շրջանները ոչ միայն անհրաժեշտ էին, այլև քիչ են ԼՂ բնակչության անվտանգությունը պաշտպանելու համար:
4. Հայաստանը ավելի անկախացավ: Հայկական դիվանագիտությունը կարողացավ ճիշտ օգտագործել ազերիներին ռուսական զենքի մատակարարման թույլ կողմերը և դրանով լուծեց ՌԴ-ից որոշ չափով անկախանալու խնդիր, գոնե ինչ վերաբերվում է ԼՂՀ հարցերին:
5. Միջազգային հանրությանը նաև հստակ ուղերձ հղվվեց առ այն, որ Հայաստանը ունի որոշակի ազդեցություն Արցախի վրա, սակայն, այն իր պահվածքով և հնարավորություններով չի զիջում անկախ շատ պետությունների, հետևաբար այն արժանի է անկախության: Եթե նախկինում փորձագետների և քաղաքական շրջանակների շուրթերից հաճախ էին լսվում ԼՂ-ի տարբեր ստատուսների մասին, այսօր ոչ ոք չի կասկածում. ԼՂՀ-ն ուշ թե շուտ կանկախանա, ուզի դա Ադրբեջանը թե ոչ:
6. Թուրքիան գրեթե ամբողջապես որակազրկվեց այս տարածաշրջանում:
7. Որքան էլ զարմանալի թվա, այսօր Ադրբեջանի ներքին կյանքի, մինչև անգամ այդ պետության լիակատար ձախողման բանալին հայտնվել է Երևանի ձեռքում, պատեհ պահին դա կօգտագործվի:

Այս պահին ևս շարունակվում են թեժ մարտերը դիվանագիտական ասպարեզում, որոշ լուրերի առկայությունը և որոշ ուժերի լռությունը հուշում է, Հայաստանը շախ է հայտարարել, իսկ մատի համար պատեհ պահը հեռու չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել