Լadynews.am-ը գրում է.
Տարիքի ընթացքում, ցավոք, փոխվում է ոչ միայն հայացքը կյանքին, այլ նաև նյութափոխանակությունը: Այդ պատճառով, եթե դուք թարմ եք և համոզված ձեր անկրկնելիության մեջ, անցնելով նոր տարիքային փուլ, միևնույն է, պետք է որոշ փոփոխություններ մտցնեք ձեր սննդակարգում, այնպես, որ կարողանաք ձեր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ միկրոէլեմենտներով և վիտամիններով:
Առաջին հերթին 30 անց կինը պետք է ուշադրություն դարձնի այն մթերքների վրա, որոնցում կա կալցիում: Դա կաթնամթերքն է, կանաչեղենը` սամիթը, համեմը, դափնու տերևը: Պետք է նաև հիշել վիտամին D-ի մասին և ամեն օր օգտագործել ձվի դեղնուց:
Կենսունակության պահպանման համար շատ կարևոր է յոդը: Այդ պատճառով պետք է օգտագործել ընկուզեղեն և ծովի կաղամբ: Յոդը կազատի ձեզ շուտ հոգնելուց, կպաշտպանի ատամները և մազերը:
Երեսունից հետո, կանայք պետք է հրաժարվեն խիստ դիետաներից և հաճախ սնունդ պատրաստելուց: Առաջինը հյուծում է օրգանիզմը, իսկ այդ տարիքում վերականգնումը դանդաղ է տեղի ունենում և կարելի է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Իսկ հաճախ պատրաստելը ազդում է հոգեբանորեն և կարող է բերել սննդի չարաշահմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ