Հայաստանում «ընտրություններ» կոչված  կլոունադայի կազմակերպիչների գերխնդիրը միշտ, իսկ այս դեպքում մասնավորապես եղել ու մնում է «ընտրություններին» քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը... Ստեղծված իրավիճակում մարդկանց ընտրատեղամաս ուղղորդող որևէ թեկնածու, եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական տեսանկյունից որևէ բանով չի տարբերվում ըտրակաշառքով ընտրատեղամաս հրավիրողներից... Եթե այդ «խելացիները» չեն ուզում ժողովրդի հավատը վերջնականապես կոտրել ընտրություններ կոչված գաղափարից, ապա ընտրության օրը բուլետինում պետք է գրված լինի միայն մեկ անուն՝ ֆորտպոստի նշանակված պահակի անունը: Դրանից մեծ հաղթանակ չի՛ կարող լինել այս փուլում, իսկ դա չիրականացնելը նշանակում է նպաստել արդեն արմատացած համընդհանուր հուսալքությանը, որը պատճառ է դառնում երկիրը կործանող արտագաղթին ու ստրկամտության տարածմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել