Ռուսաստանը նոր Երմակի փնտրտուքի մեջ:
Ռուսաստանի մուսուլմանական տարրը մի անգամ չէ, որ պատուհաս է դարձել այդ պետության համար:
Չեչենական ապստամբություններից մինչև Նորդ Օստ ու Բեսլան:
Ինչ ա անում Ռուսաստանը. Ինչպես կասեր մեր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, հեղափոխությունները օրորոցում խեղդում ա: Ինչպես.
Ուզբեկստանի պարտքը անհուսալի դեբիտորական դարձրեց, Ադրբեջանին, հակառակ զենքի էմբարգոյի, զենք վաճառեց, Թուրքիային 6 տոկոս գազի զեղչ ու ատոմակայան, Ղազախստանի նախագահի հետ Կարմիր հրապարակում լյա լյա լի լի ու լիքը հետևանքներ: Այսինքն հեղափոխությունն ու պանթյուրքիզմի նկարտումները պուպուշ լինելով ա փորձում ի չիք դարձնել: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց նույն Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, որը թվում էր, թե պիտի կրակոց Սարաևոյում լիներ, բայց չեղավ: Բարի հսկան սահմանափակվեց նեղացած տեսք ընդունելով:
Ռուսաստանը դեմոգրաֆիական աղետի շեմին է: Լիքը հաշվարկներ ցույց են տալիս, որ ոչ հեռու ապագայում Ռուսաստանի մուսուլմանիզացիան անխուսափելի է: Ռուսաստանին Երմակ է պետք: Հարավային ուղղությամբ, որպես էդպիսին մենք էինք: Լիքը ռուսական զոնդաժներ ցույց տվեցին մեր էդպիսին լինելը, բայց ապրիլյան քառօրյան մեզ վերադարձրեց դեպի սեփական իդեալները: Ռուսաստանի աներկբա մեծ եղբոր, պաշտպանի, վստահելի դաշնակցի դերը չեզոքացավ: Հիմա Ռուսաստանը էս խնդիրն էլ ունի: