490681337.0.0Araratnews.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դևիդ Քարթերը երկրի վարչապետ Ջոն Քեյից խնդրել է լքել պալատի նիստը` բանավեճի ընթացքում վարքականոնները խախտելու համար, հայտնում է BBC-ն:

Նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները Քեյի հետ վիճել են նրա այն պնդման շուրջ, որ Greenpeace բնապահպանական կազմակերպությունը ներառված է այսպես կոչված «պանամական  փաթեթում»:

Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե ինչո՞ւ նա չի ցանկանում ներողություն խնդրել իր այդ հայտարարության համար: Նոր Զելանդիայի վարչապետը պատասխանել է, որ ինքը ներողություն խնդրելու որևէ պատճառ չի տեսնում:

Երբ բանավեճն անցել է բարձր տոների, պալատի խոսնակն անջատել է Քեյի խոսափողը և վեճի մասնակիցներին հորդորել պահպանել կարգը: Սակայն Քեյը շարունակել է բղավելով ինչ-որ բաներ ասել իր ընդդիմախոսին:

Դրանից հետո խոսնակը վարչապետին խնդրել է հեռանալ նիստերի դահլիճից: Նշվում է, որ Ջոն Քեյը նախկինում, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, ևս մի քանի անգամ հեռացվել է նիստերի դահլիճից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել