Մեր Իվետան ոչ միայն տաղանդավոր երգչուհի է, գեղեցկուհի, այլ եւ շատ խելացի ու իր խոսքի մեջ չափազանց գրագետ-դիվանագետ.... Ահա նրա գրագետ պատասխանը՝ Արցախի դրոշը գլխավերեւում պահելու դրվագի մասին...

Շվեդ լրագրող․ «Լեռնային Ղարաբաղի դրոշը ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է Եվրոպայում, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշն այսօր կանաչ սենյակում»:

Իվետա․ «Շնորհակալություն հարցի համար, անկեղծ սպասում էի այս հարցին: Ես ներկայացնում եմ իմ երկիրն իմ սրտով, մտքով, իմ ամբողջ էությամբ և զգացողություններով: Իմ մտքերն իմ հայրենիքի հետ են: Այն ամենը, ինչ ես ուզում էի ներկայացնել և տարածել, խաղաղությունն է: Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին: Ես հենց դրա համար էլ գրել եմ այս երգը: Սիրո ալիքն իմ միջից է հորդում, ես միայն խաղաղություն եմ ուզում: Ես հայ եմ, ով ապրում է Գերմանիայում: Ես մեծացել եմ որպես աշխարհի քաղաքացի: Այդ պատճառով էլ ես բարձրացրի այդ դրոշը, որպեսզի մարդիկ կենտրոնանան դրոշի և խաղաղության վրա: Ես աշխարհում խաղաղություն եմ ուզում: Շնորհակալություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել