«Ավանդների գինը երեք ամսում նվազել է գրեթե 1,9 տոկոսով, մինչդեռ վարկերը նույն ժամանակահատվածում թանկացել են 3,75 տոկոսով։ Դրա հետևանքով զգալիորեն ավելացել է բանկային համակարգի մարժան։ Խոսքն այն եկամտի մասին է, որը բանկերը ստանում են ավանդների ներգրավման և վարկերի տրամադրման միջնորդական գործունեության իրականացման շնորհիվ։


Բանկային համակարգի մարժան մարտին հասել է գրեթե 7,7 տոկոսի։ Մի բան, որ շոշափելիորեն թանկացրել է տնտեսության մեջ ներգրավվող վարկերը։
  

Իհարկե, այդպիսի գործունեությունը բանկային համակարգում նորություն չէ։ Վերջիններս միշտ էլ փորձել են բանկային մարժայի միջոցով ապահովել բարձր եկամուտներ։ Ընդամենը երկու տարի առաջ, երբ ֆինանսական համակարգն անհամեմատ հանգիստ վիճակում էր, բանկային համակարգում ավանդների և վարկերի գնի տարբերությունը հասնում էր գրեթե 10 տոկոսի։ Ներգրավված ընդամենը 6,8 տոկոսանոց ավանդները բանկերը տեղաբաշխում էին վարկային 16,7 տոկոս միջին տոկոսադրույքով։
  

Թեև այս տարի բանկային համակարգի մարժան դեռևս չի հասել այդ ցուցանիշին, այնուհանդերձ էապես գերազանցում է նախորդ տարվա վերջի մակարդակը։ Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին այն ընդամենը 2 տոկոսի սահմաններում էր»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել