Պեսկովը պարզաբանել է՝ ինչու Պուտինը Հաղթանակի օրվա առիթով չի շնորհավորել Վրաստանի և Ուկրաինայի նախագահներինBarometer.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առիթով չի շնորհավորել Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին` Պյոտր Պորոշենկոյին և Գեորգի Մարգվելաշվիլիին նրանց հետ երկխոսության անհրաժեշտ մակարդակի բացակայության պատճառով, սակայն դա չի վերաբերում այդ երկրների ժողովուրդներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովը նշել է, որ ռուսաստանյան և ուկրաինական ղեկավարության միջև բացակայում է անհրաժեշտ մակարդակում երկխոսությունը, իսկ Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսություն ընդհանրապես չկա:

Խոսնակը հիշեցրել է Պուտինի խոսքերն այն մասին, որ միջպետական մակարդակում ճգնաժամային հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է անդրադառնան ժողովուրդների նկատմամբ ունեցած բարի զգացմունքների և լավ ավանդույթների վրա, այդ պատճառով ՌԴ նախագահի շնորհավորանքը հասցեագրված է ժողովրդին:

Մայիսի 9-ին Պուտինը Հաղթանակի 71-ամյակի առիթով շնորհավորել է ԱՊՀ մի շարք երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, Աբխազիային, Հարավային Օսիային, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Հաղթանակի 71-ամյակի շնորհավորական ուղերձում նա ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ պատմության վերանայումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել