Artsakhpress.am-ը գրում է.

Հայ բռնցքամարատիկները հավաքականի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ մեկնել են Խաբարովսկ` մասնակցելու մայիսի 11-16-ը կայանալիք միջազգային մրցաշարին:

ՀԲՖ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Խաբարովսկում Հայաստանը կներկայացնեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Կշռման արարողությունն ու մեկնարկային մենամարտերը տեղի կունենան վաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել