Ինձ որ ասեին երբևէ Արմենչիկին պաշտպանելու ես, ուղղակի կծիծաղեի այդ փաստի վրա, բայց թարսի պես էդ պահն էլ եկավ:
Մտնեմ համացանց ու տեսնեմ մե ազգային վայնասուն, մե իրար կոկորդ կրծոցի, մե հիստերիկա ու պատճառն ի՞նչ է, պատճառն այն է որ Արմենչիկը նվերներ է տարել զորամաս զինվորներին, իսկ զինվորները իրար հետև կանգնած հերթով են գնում ստանում նվերը: Այ քեզ նվաստացում, այ քեզ ստորացում,բա սենց բան կլնի:Արա հո դուք հիվանդ չեք: Գիտեք հազարամյա համաշխարհային բանակային պրակտիկայում գոյություն ունի մի տերմին՝ ՇԱՐՔ: ՇԱՐՔԸ օգտագործվում է դիմացինին ցույց տալու զորքի կարգապահության,համախմբվածության, սինխրոնության ցուցադրման համար: Զորքը ցանկացած տեղաշարժ կատարելիս քայլում է շարքով ու հավասար, մի մարդու պես,սկսում է քայլքը ձախ ոտքից ու ամբողջ ընթացքում լսվում է մեկ ոտքի ձայն: Նույնիսկ ճաշարան գնալիս հերիք չի քայլում է շարքով, հետն էլ քայլելու ընթացքում երգում է,պատկերացնում եք ըստ ձեր անասուն լոգիկայի ինչպիսի նվաստացում, զորքին ամեն հաց տալուց հերիք չի ինչ-որ մեկը շարում է , հետն էլ երգացնելով տանում է ճաշարան, հետո ճաշարանի դիմաց շարքի աջից մեկական էլի շարքով մտնում են ներս, էլի շարքով նստում ՝ սեղանի ամեն կողմում 5 հոգի: Գրողը տանի ինչպիսի նվաստացում, ո՞վ պիտի առնի այս ամեն ինչի դեմը, ո՞վ պիտի վերջապես վերջ տա նման գռեհկությանը: Հա շարք հասկացողությունը բանակից էլ մտավ նաև քաղաքացիական կյանք, ինչ-որ տեղ հերթ կանգնելիս, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում երկարությամբ շարք են կազմում և այդպես նվաստացուցիչ պայմաններում սպասում իրենց հերթին: Իսկ մեզ մոտ 5000 ամյա պատմություն ունեցող երկրում շարքը օվալաձև է և կազմվում է ըստ շուստրիության գործակցի:
Մի խոսքով թուլացեք հարգելիներս, Արմենչիկը թեկուզ իր հսկա մարմնին չէր կարող ծանր արկղը բարձրացներ ու մոտենար, դրա համար կիրառվեց ավելի քաղաքակիրթ մեթոդ, տղերքը ուղղակի գեղեցիկ շարքով, ցիվիլ մոտեցան ստացան ու գնացին, ոնց որ միշտ, ոնց որ ցանկացած ցիվիլ երկրում:
Հա նվաստացման օրինա՞կ եք ուզում տեսնել, ամեն կիրակի միացրեք Արմենիա TV: Տեսեք ոնց են բարեգործություն անվան տակ մի խեղճ ընտանիք բռնում մինչև վերջին խազը նվասռացնելով ինքնապիառվում, մի երկու կոպեկ տալով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1027557083995311?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել